2023-02-25 15:23
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Զապորոժիեի ատոմակայանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Զապորոժիեի ատոմակայանի (ZNPP) դեմ։ «Լենտա․ռու»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։
«SDN OFAC-ի ցանկում ավելացվել են մի շարք կազմակերպություններ,նաև «Զապորոժիեի ատոմակայանի օպերացիոն կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օլեգ Ռոմանենկոն։
Panorama.am