2023-02-28 17:49
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը կատարել է ՄԻԵԴ-ի վճիռների միայն 4 տոկոսը
Ադրբեջանն ու Ռուսաստանը այն երկրների թվում են, որոնք ամենաքիչն են կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները։
2021 թվականի վիճակագրության համաձայն, որը հրապարակել է haqqin.az-ը՝ հղում կատարելով Statist-ին, Ադրբեջանը կատարում է ՄԻԵԴ-ի վճիռների միայն 4 տոկոսը։ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է երկրի վերաբերյալ ընդունված որոշումների 10 տոկոսը։
Էստոնիան կատարել է Եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները (100 տոկոս), երկրորդ տեղում Չեխիան (96 տոկոս) է, երրորդում՝ Ավստրիան (89 տոկոս)։
News.am