Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարընայցելել է Իրանի հետ սահման

Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Իրանի հետ սահման։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին նշվել է սոցցանցի՝ դեսպանության էջում։

«Գործերի ժամանակավոր հավատարմատար Հուգո Գևարան այցելել է Պետական մաքսային կոմիտե Աստարա քաղաքում՝ ԱՄՆ-ի տրամադրած սարքավորման օգտագործումը դիտելու համար. սարքավորումը տրամադրվել է Ադրբեջանի հարավային սահմանի երկայնքով թմրանյութերի անօրինական շրջանառությունը կանխելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

News.am