Ուկրաինացի դիվերսանտները թափանցել են ՌԴ-ի Բրյանսկի մարզ

Մի խումբ ուկրաինացի դիվերսանտներ այսօր ներխուժել են Կլիմովսկի շրջան, կրակել են մեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, 2 երեխա՝ 10-ամյա մեկ տղա ու մեկ աղջիկ, վիրավորվել են, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տելեգրամյան ալիքում։

Տղան մեջքին չթափանցող հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Մի քանի մարդ, նախնական տեղեկություններով, պատանդ են վերցվել Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի Սուշանա գյուղի խանութում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Դեպքի հանգամանքները և պատանդառուների ինքնությունը պարզվում են։

ՏԱՍՍ-ը գրում է, որ ուկրաինացի դիվերսանտների մոտ պատանդ կարող է լինել մինչև վեց մարդ:

Միևնույն ժամանակ փոխնահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է, որ Բրյանսկի մարզում դպրոցական ավտոբուսի գնդակոծման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Նաև ականանետային գնդակոծության է ենթարկվել Բրյանսկի Ստարոդուբսկի շրջանի Լոմակովկա գյուղը, տուժածներ չկան, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տելեգրամյան ալիքում։

Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Ռուսական ՌՕՈւ-ն իրականացնում է ուկրաինական դիվերսանտային-հետախուզական խմբի ոչնչացման գործողություն:

Sputnik Արմենիա