ԱԴԾ․ Բրյանսկի մարզում իրավիճակն իրավապահների վերահսկողության տակ է
Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի բնակավայրերում իրավիճակը իրավապահ մարմինների վերահսկողության տակ է հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները միջոցառումներ են անցկացնում Բրյանսկի շրջանի տարածք ներթափանցած ուկրաինացի զինված դիվերսանտների ոչնչացման ուղղությամբ:
«Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի բնակավայրերում իրավիճակն իրավապահ մարմինների վերահսկողության տակ է»,-ասված է հայտարարության մեջ:
ԱԴԾ-ում հավելել են, որ ուկրաինացի ազգայնականների հարձակման ժամանակ տեղի բնակիչ է զոհվել, իսկ 11-ամյա մի երեխա հրազենային վնասվածք է ստացել։
«Կատարվում է տեղանքի ստուգում և զննում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի պայթուցիկ սարքեր, ընթանում է ականազերծում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա