Շարմազանով․ ՀՀԿ-ն չի քննարկել Երևանի քաղաքապետի ընտրությունների հարցը

Մեր կուսակցությունը դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել։ «Պետությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է երկիրը։ Ուստի Երևանի ավագանու ընտրություններն ինձ համար երկրորդական օրակարգ են։ Կա միայն մեկ օրակարգ՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի պահպանումը, Փաշինյանի հեռացումը»,-նշեց Շարմազանովը։

News.am