ՀՀԿ․ Հայաստանի վարչապետը իշխանության մնաց բացառապես Մոսկվայի բարեհաճության արդյունքում
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ -խմբ.) իշխանության մնաց բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում։ Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Միևնույն ժամանակ նա պարզաբանեց, որ ինքը Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է ՝ հավաստիացելով, որ այլընտրանք է Անկարան։
«Ռուսաստանը մեղավո՞ր չէ, որ Նիկոլն իրեն խաբեց կամ որ Նիկոլն այսօր իշխանության է», –հռետորական հարց հնչեցրեց նա։ Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը բունկերում էր թաքնվել, իսկ հետո մեկնեց ՌԴ և շնորհակալություն հայտնեց Պուտինին, որը Նիկոլի հետ հանդիպմանը հայտարարեց․ «Դու լեգիտիմ ես և կատարեցիր քո տված բոլոր խոստումները»։
«Հայտնի չէ, թե ինչ է Փաշինյանը բանավոր խոստացել։ Հնարավոր է Ալիևին (Ադրբեջանի նախագահ-խմբ․) է խոստացել և Պուտինի հետ հանդիպմանն է խոստացել և Եվրախորհրդի ղեավար Միշելի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը», – ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։
News.am