2023-03-15 15:43
Լրատվական գործակալություններ
Փարիզը պահանջել է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի թափանցիկ հետաքննություն
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ազգային ժողովում հայտարարել է, որ անհրաժեշտ է թափանցիկ հետաքննություն անցկացնել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախման հարցով, որի ժամանակ զոհվեց հինգ մարդ, գրում է Interfax-ը:
Կոլոննան ասել է, որ ԱԳՆ-ն արդեն պահանջել է նման հետաքննություն անցկացնել և հրապարակել արդյունքները։ Նա նշել է, որ «Ֆրանսիան այն երկիրն է, որն ամենաշատն է շահագրգռված հայերին պաշտպանելու հարցում»։
Lragir.am