Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարների միջև

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«2023 թվականի մարտի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև»,- հայտնել են նախարարությունից։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 14-ի առավոտյան ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ անջատված տրանսպոնդերներով, խախտել է Սև ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։ Նախարարության տվյալներով՝ Ղրիմում անօդաչու թռչող սարքը շարժվում էր դեպի ռուսական սահման, ռուսական կործանիչները օդ են բարձրացվել՝ ներխուժողին հայտնաբերելու համար։ Կտրուկ մանևրելու պատճառով անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով անցել է անկառավարելի թռիչքի և ընկել ջուրը։ Ռուսական կործանիչները չեն շփվել MQ-9-ի հետ, չեն կիրառել օդադեսանտային զինատեսակներ և ապահով վերադարձել են իրենց հայրենի օդանավակայան, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

News.am