2023-03-20 15:35
Լրատվական գործակալություններ
Պրակտիկորեն հնարավորություն չեմ տեսնում. Սիմոնյանը` Արցախն Ադրբեջանին վերաինտեգրելու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս պահի դրությամբ հնարավորություն չի տեսնում Արցախն Ադրբեջանին վերաինտեգրելու հարցում։
Այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը այդ հարցում։
«Մեծ, շատ մեծ ճանապարհ պետք է անցնի, որպեսզի պրակտիկորեն նման բան հնարավոր լինի։ Անկեղծ ասած, այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում»,– ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` անհասկանալի է, թե ինչ վերաինտեգրման մասին է խոսքը, երբ ուղիղ կերպով Ադրբեջանը կրակում է մարդկանց վրա։
Սիմոնյանը, ինչպես վարչապետն ու արտգործնախարարը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ ընդգծելով, որ Ադրբեջանը գնում է էթնիկ զտումների ճանապարհով։
Sputnik Արմենիա