Բլինքենն Ալիևին առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը՝ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջարկել ԱՄՆ-ի մշտական օգնությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու համար: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտա Պատելի հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել լուծումներ գտնել չլուծված խնդիրների համար և ընդգծել է, որ ռազմական լուծում չկա: Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը կոմերցիոն և մասնավոր մեքենաների համար։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

News.am