Թուրքիայի քրդամետ կուսակցությունը նախագահի իր թեկնածուին չի առաջադրի

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (HDP) հրաժարվել է իր թեկնածուին առաջադրել երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է կուսակցության համանախագահ Պերվին Բուլդանը։

Նշվում է, որ երկուշաբթի կուսակցության կենտրոնակայան է այցելել ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քիլիչդարօղլուն։ Նա, մասնավորապես, բանակցություններ է վարել քաղաքական ուժի ղեկավար կազմի հետ։

HDP-ի մեկ այլ համանախագահ Միթհաթ Սանջարն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ չի բացառվում Քըլըչդարօղլուին աջակցելը և թեկնածու չառաջադրելը, եթե կողմերին հաջողվի հասնել կոնսենսուսի։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

News.am