2023-03-22 19:06
Լրատվական գործակալություններ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և Դավիթ Դալլաքյանը ազատ են արձակվել
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանն ազատ են արձակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին:
Նշենք, որ մեր տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա, ՔՊ անդամ Տարոն Միրոյանը երեկ հրավիրել էր հարցաքննության: