Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը բանակցություններ են անցկացրել Անկարայի նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, եղել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սևծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցության այլ ուղղություններ», - նշված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Արդեն հայտնել էինք, որ նույն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել էին նաև հացահատիկային գործարքը։

Sputnik Արմենիա