Sepah Pasdaran․ Պատմությանն անդրադառնալը բացարձակապես չի բխում Ադրբեջանի շահերից

Պատմությանն անդրադառնալը բացարձակապես չի բխում Ադրբեջանի շահերից, և մենք դա չենք ուզում։ Այս մասին հայտարարել է Արդաբիլում Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյիդ Հասան Ամոլին, հաղորդել է Sepah Pasdaran-ի տելեգրամյան ալիքը։

«Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ պատմական գրառումները լինեն միջազգային սահմանների հիմքում, ապա Իրանի շատ հարևան պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է միանան Իրանին։ Մենք հարգում ենք Ադրբեջանի կառավարության ընդունած օրենքները և միջազգային սահմանները և չենք խախտում տարածաշրջանի անվտանգությունը», - ասել է նա։

News.am