Պատրուշև․ Մոտ 50 երկիր ուկրաինական հակամարտությանը մասնակցում է Կիևի կողմից

Այսպես կոչված «Ռամշտայն» կոալիցիայի մաս կազմող շուրջ 50 երկրներ մասնակցում են Կիևի ռեժիմի կողմից զինված հակամարտությանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՆԱՏՕ-ի պետությունների տարածքում ակտիվորեն ուսուցանվում են ուկրաինացի զինծառայողներ։ Շուրջ 50 երկրներ, որոնք մտնում են այսպես կոչված «Ռամշտայն» կոալիցիայի կազմի մեջ, մասնակցում են զինված հակամարտությանը Կիևի ռեժիմի կողմից»,-ասել է նա Նյու Դելիում ՇՀԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ այժմ ՇՀԿ անդամ պետությունների համար չափազանց կարևոր է աշխատանք տանել երկրների սովորույթների և ավանդույթների պահպանման, համընդհանուր համամարդկային արժեքների պահպանման, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտություն թույլ չտալու, ինչպես նաև միակողմանի պատժամիջոցների և սահմանափակող միջոցների քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ:

News.am