Փաշինյան․ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղու փոփոխության մասին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Լաչինի միջանցքի երթուղին փոխվել է, գործարկվել է նոր ճանապարհ։
«Քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա Ադրբեջանի տարածք, ապա կրկին Հայաստանի տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը»,– նշեց վարչապետը։
Նրա խոսքով` նախօրեին Հայաստանն ադրբեջանական կողմին հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն` Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։
«Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց` ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «հերթական բլոկբաստեր»։ Այս մոտեցումը, առնվազն, կառուցողական չէ։
Վարչապետը վստահեցրեց` հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Միակ փոփոխությունն այն է, որ Հայաստանը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Նույն առաջարկով Երևանը դիմել է նաև պաշտոնական Բաքվին։
Նա հույս հայտնեց, որ գործընթացը կիրականացվի առանց սադրանքների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 11:26
Правительство Армении дало отрицательное заключение проекту оппозиционной парламентской фракции "Айастан" о криминализации отрицания Геноцида.
-
2025-05-22 11:16
В эти дни в Турции проходит международная конференция на тему «Возвращение в Западный Азербайджан как важнейшее условие для приоритета прав человека», в рамках которой было высказано множество заявлений против территориальной целостности Армении.
-
2025-05-22 11:13
Для многих нет ничего более утешительного, чем чашка горячего чая с кусочком шоколада – и теперь новое исследование показывает, что такое сочетание может приносить и неожиданные преимущества для здоровья, пишет Newsweek. Согласно опросу YouGov, в котором приняли участие 5182 взрослых американца, почти половина (49%) предпочитает молочный шоколад, тогда как 34% отдают предпочтение тёмному.
-
2025-05-22 10:10
Визит главы МИД России Сергея Лаврова помог решить существующие проблемы в армяно-российских отношениях? Как на двухсторонних отношениях Армении и РФ будут отражаться обвинения армянских властей в адрес России в ведении гибридной войны в отношении Армении?