ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հեռավար քննարկում են ունեցել Արցախի պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այսօր հեռավար քննարկում են անցկացրել Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արցախի ԱԺ պատգամավորներից քննարկմանը մասնակցել են «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Sputnik Արմենիա