ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Կիև

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն երկուշաբթի այցելել է Կիև, Թվիթերում տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Էմինե Ջապարովան։

«Որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի գծով Ուկրաինայի ազգային հանձնաժողովի նախագահ ուրախ եմ ողջունել Օդրի Ազուլեին Կիևում»,- գրել է Ջապարովան։

News.am