Իրանը վերջին 8 տարում առաջին անգամ դեսպան է նշանակել ԱՄԷ-ում

Իրանը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄԷ–ում Իրանի դեսպանը կլինի Ռեզա Ամերին։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ Ամերին նախկինում դեսպան է եղել Ալժիրում, Էրիթրեայում և Սուդանում:

2023 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Կողմերը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ և ներկայացուցչություններ բացել:

Sputnik Արմենիա