Լավրով․ ՌԴ-ն հույս ունի, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասում կարգավորմանը

Ռուսաստանը ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասում կարգավորմանը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հուսով ենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն խանգարի այդ գործընթացներին (Անդրկովկասում կարգավորումը՝ խմբ ՏԱՍՍ), կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,-ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները «շարունակում են հիմնական հիմք լինել աշխատանքի շարունակման համար»։

Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների համագործակցության խորացման օգտին։ «Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնմանն ուղղված ջանքերը»,- նշել է ԱԳ նախարարը։

News.am