Քանանի․ Իրանը դրական է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի հետ վերջին հեռախոսազրույցը
Թեհրանը դրական է գնահատում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն անցանկալի անձ է հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Ապրիլի 7-ին Բաքվի ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նշված աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ լքել են Ադրբեջանի տարածքը։
Քանաանին իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է հապճեպ և անարդյունավետ քայլ։ Ինչ վերաբերում է Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, Քանանին ասել է, որ դիվանագիտական աշխատողների ռոտացիան սովորական երևույթ է։
«Իրանը կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում հարևան երկրի: Ես կոչ եմ անում Ադրբեջանին կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա և թույլ չտալ որևէ չարաշահում այն երկրների կողմից, որոնք ցանկանում են իրականացնել իրենց անօրինական շահերը՝ ստեղծելով տարաձայնություններ և լարվածություն տարածաշրջանի և հարևան երկրների միջև», - նշել է Քանանին։
Նրա խոսքով` Իրանը միշտ ընդգծել է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը և նախընտրել է խուսափել կուլիսային վեճերից։ Նրա խոսքով՝ չնայած լարվածությանը, Թեհրանը փորձել է երկխոսության միջոցով վերացնել թյուրիմացությունները։
Վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն էր ընդունել՝ դատապարտելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։
Sputnik Արմենիա