2023-04-12 16:58
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման հարցը պետք է ուղղել Երևանին
Մոսկվան կարծում է, որ հենց որ Երևանը պատրաստ լինի, ապա կարելի է վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ կոնկրետ եղանակների, մանրամասների ամրագրման առարկայական աշխատանքին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև մեջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը՝ հիշեցնելով, որ «ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ընդունելու հարցում»։
«Ինչ վերաբերում է առաքելության տեղակայման ստույգ ժամկետներին, ապա այս հարցը պետք է ուղղել Երևանին, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։
News.am