2023-04-12 17:00
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ը ՀՀ-ից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու մասին
Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ կապված ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պաշտոնական պարզաբանում ենք խնդրել հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը կորոշենք պատասխան ստանալուց հետո»,-ասել է նա։
«Անշուշտ, Երևանի հրաժարումը ՀԱՊԿ-ի գծով իր տարածքում զորավարժություններ անցկացնելուց ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»,-հավելել է դիվանագետը:
News.am