2023-04-13 17:25
Լրատվական գործակալություններ
ԱԺ-ում փակ քննարկում է սկսվել. օրակարգում սահմաններին տիրող իրավիճակն է
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 13-ին փակ քննարկում է հրավիրել, որի օրակարգում սահմաններին տիրող իրավիճակն է:
Փակ քննարկմանը մասնակցում են ԶՈՒ ՔՇ պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին և հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված:
Ներկա են և ընդդիմադիր, և իշխող խմբակցությունների պատգամավորները:
Հիշեցնենք, որ նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը:
News.am