Արցախի ԱԳՆ․ Շուշին Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ պատմական առումներով
Արցախի ԱԳ նախարարությունը օկուպացված Շուշի ԹՈՒՐՔՍՈՅ-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է. «Խստիվ դատապարտում ենք ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։ Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։ Կրկին ընդգծում ենք, որ Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների այցը Շուշի էլ ավելի սրբապիղծ և սադրիչ է թվում` հաշվի առնելով Արցախի արդեն 4 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում, ներառյալ՝ հին հայկական Շուշի քաղաքում հայ ժողովրդի կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումն ու դրանց ինքնության կեղծումը, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների գույքագրման և դրանց վիճակի ուսումնասիրության նպատակով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակ հարուցվող խոչընդոտները։
Նման գործողություններով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ստանալ առանձին պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների լռելյայն հավանությունը էթնիկ զտման իրենց հանցավոր ծրագրերի համար, որոնց նպատակն է հայաթափել Արցախը և ջնջել հայկական բազմադարյա ներկայության հետքերը։ Պատմությունը կեղծելու և սեփական քաղաքական խոսույթն առաջ մղելու նպատակով երկրների և ժողովուրդների միջև ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է և չի նպաստում ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման ամրապնդմանը:
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում, այդ թվում՝ օկուպացված հայկական Շուշիում, եկեղեցիների և այլ մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման դեպքերը հանդիսանում են միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.