Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՃԱՆԱՉՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը:

«Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը: Արդեն քանիցս կրկնում եմ, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է բացառապես այս առանցքային վերապահումով:

Հ.Գ. Մադիրդյան սկզբունքների իրական հեղինակը Վարդան Օսկանյանն է, ով բազմիցս, դեռևս 2019 թվականից, պատրաստակամություն է հայտնել քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով, հանուն համազգային շահերի և անվտանգության, բարեխղճորեն բացատրել պատկան մարմիններին այս պարզագույն հիմնադրույթը ...»,- գրել է Դանիելյանը:

Verelq.am