Լավրով․ Ռուսաստանը հաշվի է առնում Մոլդովայում և Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի փորձերը

Ռուսաստանը ռազմաքաղաքական և դիվանագիտական ծրագրերում հաշվի է առնում Վրաստանում և Մոլդովայում «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի փորձերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Մոսկվան հաշվի է առնում նաև Բելառուսի հետ սահմանին Լեհաստանի ռազմական կոնտինգենտը։

«Այդ գործոնների ամբողջությունը թույլ չի տալիս որևէ մեկին թուլանալ, մենք չենք էլ հանգստանում, մենք այդ ամենը տեսնում ենք և ամեն ինչ հաշվի ենք առնում և՛ ռազմաքաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ այլ հարաբերություններում»,-պարզաբանել է նա։

«Այն, թե ինչպես է Արևմուտքը վերաբերվում այս կամ այն ղեկավարությանը, պարզ երևաց, երբ Մոլդովայում բողոքի ցույցեր էին նախագահի և կառավարության արևմտամետ գծի դեմ»,-հավելել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ գործողություններն ակտիվորեն աջակցվում էին Արևմուտքի կողմից։

News.am