2023-04-17 09:52
Լրատվական գործակալություններ
Հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Այս մասին հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:
«Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։
Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։ Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»,- ասվում է հաղորդագրությունում։
News.am