2023-04-17 12:25
Լրատվական գործակալություններ
Պուտինը հայտարարել է, որ ռուսական ԶՈւ-ի գերակայությունն ուկրաինական ուղղությունն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանը Զինված ուժերի կիրառման հստակ առաջնահերթություններ ունի, և դրանցից հիմնականն ուկրաինական ուղղությունն է, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
«Մեզ համար ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ մենք Զինված ուժերի կիրառման հստակ գերակայություններ ունենք, և դա, առաջին հերթին, վերաբերում է ուկրաինական ուղղությանը և այն ամենին, ինչը կապված է Դոնբասում, այլ նոր տարածքներում մեր մարդկանց պաշտպանության հետ»,- ասել է Պուտինը երկուշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
Պաշտպանության նախարարը զեկուցել է նախագահին Խաղաղօվկիանոսյան նավատորմում հանկարծակի ստուգման մասին։
News.am