ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել:
Օրակարգում ընդգրկված է վեց հարց.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույց
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
- «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն:
News.am