Պեսկով․ Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են

Կրեմլում համարում են, որ Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլը, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին կնպաստի հետագա առաջխաղացմանը», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` եռակողմ պայմանավորվածությունները կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, ուստի ՌԴ–ում համարում են, որ բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջխաղացումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլորի համար:

Sputnik Արմենիա