Նման դեպքերը կարող են կրկնվել․ Ալեն Սիմոնյանը՝ «մոլորված» ադրբեջանցու մասին

Հնարավոր չէ գնահատել երկրի անվտանգության համակարգի մակարդակը՝ հիմնվելով այն բանի վրա, որ մեկ մարդ մոլորվել ու կորել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա չբացառեց, որ նման դեպքերը կարող են կրկնվել և՛ հայկական, և՛ հակառակորդի կողմից: Ընդ որում, նա կոչ արեց ուշադիր լինել, որպեսզի սահմանով ոչ ոք չներթափանցի։ «Որքան հասկանում եմ, այդ ադրբեջանցին դասալիք է»,-նշեց Սիմոնյանը:

Նա կրկնեց Ադրբեջանին ուղղված իր պահանջը, որ այդ երկիրը հնարավորինս շուտ վերադարձնի հայ գերիներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են երկու զինծառայողի անհետացման մասին: Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանցի մեկ զինծառայողի ձերբակալության մասին: Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որին մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահակի սպանության համար:

News.am