Polskie Radio 24․ Եվրահանձնաժողովը պատրաստ է արգելել Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը

Polskie Radio 24 ռադիոկայանը՝ վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրները, հայտնել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է արգելել ուկրաինական գյուղմթերքի մատակարարումը Եվրոպա:

Ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Եվրահանձնաժողովը կարող է արգելք սահմանել ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի և հլածուկի ներկրման վրա: Նշվում է, որ տվյալ հարցի քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 17:00-ին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի՝ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Բանակցություններին պետք է մասնակցի նաև գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երեք առաջարկ է պատրաստել Ուկրաինայից գյուղատնտեսական մթերքների ներմուծման հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: Սպինանտը նշել է, որ ԵՀ-ի ղեկավարն առաջարկել է ավելացնել Եվրամիության երկրներից տուժած ֆերմերներին տրամադրվող օգնությունը 100 մլն եվրոյով:

News.am