«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Զվարթնոց» օդանավակայանը, նրա խոսքով, օրական ընդունում և ուղարկում է միջինում 90 չվերթ:

«Եվ այդ առումով մեր օդանավակայանը հասել է իր հնարավորությունների սահմանին։ Հնարավոր է, որ անհրաժեշտ լինեն ենթակառուցվածքային և այլ փոփոխություններ, որոնք թույլ կտան ապահովել ուղևորների ավելի մեծ հոսքի սպասարկումը»,-ասաց Սանոսյանը։

News.am