ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում հրադադարի 2 խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստը քննում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Sputnik Արմենիա