ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Արևմուտքն ԱՊՀ-ի երկրներում սադրանքներ է պատրաստում
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները սադրանքներ են պատրաստում՝ ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հարցազրույցում։
«Այդպիսի տվյալներ, ցավոք, կան»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ում նման տեղեկության առկայության մասին հարցին։
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի երկրներում իրավիճակն ապակայունացնելու փորձերն «ակնհայտ են և չեն թաքցվում»։
Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ն կպահպանվի դեռ երկար տարիներ։ Նա նշել է, որ ԱՊՀ-ի երկրները հարևաններ են, որոնք «դատապարտված են կողք կողքի ապրելու», ընդ որում՝ սերտորեն փոխգործակցելով։
Լեբեդևի կարծիքով՝ ԱՊՀ-ի հետ Ուկրաինայի կապերի խզումը չի հանգեցնում ոչ մի լավ բանի ոչ Համագործակցության, ոչ հենց այդ երկրի համար։
News.am