Արամ Նիկոլյան․ Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել

«Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել, ես այստեղ աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն՝ անդրադառնալով այն լուրերին, թե Հանրային հեռուստաընկերությունից փորձում են հեռացնել իրեն:

Ոճաբանը նաև նշել է, որ աշխատանքը բնականոն կերպով շարունակվում է նաև «Արամ Նիկոլյան» հագուստի խանութ սրահում:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արամ Նիկոլյանը բեմում այրեց Ադրբեջանի դրոշը։

Aysor.am