Ժոզեպ Բորելը հայտարարել է Հայաստանում ԵՄ նոր դեսպանի նշանակման մասին
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակության 41 ղեկավարի և Եվրոպական միության գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակման մասին: Բորելը նաև առաջադրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի թեկնածությունը: Մարագոս Վասիլիսան առաջադրվել է Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնում:
Ներկայումս նա Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Բոսնիա և Հերցեգովինայի և Կոսովոյի բաժնի ղեկավարն է: Ավելի վաղ նա նույն գլխավոր վարչությունում զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի պետի պաշտոնը:
Նշանակման դեպքում նա կփոխարինի Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է իր առաքելությունը։
News.am