2023-04-20 18:22
Լրատվական գործակալություններ
ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբերի ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակապի ձևաչափով քննարկել է երկրների ռազմական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
«Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմաքաղաքական իրադրության շուրջ, քննարկվել են ՀԱՊԿ ռազմական համագործակցության զարգացման և կատարելագործման արդիական հարցեր»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Նիստն անցկացվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:
News.am