2023-04-21 09:36
Լրատվական գործակալություններ
Ի՞նչ է քննարկվել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որտեղ քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ Այս մասին ասվում է ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության վարչության անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում տարվող աշխատանքները և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Sputnik Արմենիա