2023-04-21 09:37
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է ՌԴ Ն տեղեկագրում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում դեպքի առնչությամբ։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
News.am