Ուկրաինայի ԱԳ նախարարը զինամթերքի գնման հարցով հիասթափված է ԵՄ-ից

ԵՄ-ի ձախողումն իրականացնել Ուկրաինայի համար զինամթերք ձեռք բերելու սեփական որոշումը հիասթափեցնող է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Սա թեստ է, թե արդյոք ԵՄ-ն անվտանգության նոր կարևոր որոշումներ կայացնելու հարցում ունի ռազմավարական ինքնավարություն: Ուկրաինայի համար անգործության արժեքը չափվում է մարդկային կյանքերով»,- գրել է նաև արտգործնախարարը։

News.am