Զոհված զինծառայողի ծնողի ինքնազգացողությունը վատացավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Ակցիայի ընթացքում ծնողներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ։

 


Շտապ օգնության ծառայություն կանչեցին։ Մինչ բուժաշխատողները տեղ կհասնեին, մյուս ծնողները փորձեցին ցուցաբերել առաջին բուժօգնություն։

«Եկան, սրսկեցին, արդեն լավ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։