digiPOS ԹՎԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՑ. ԴՐԱՄԱՐԿՂԸ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ

Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ: Այն հավելված է, որի շնորհիվ Android օպերացիոն համակարգով և NFC համակարգով աշխատող սարքերը (սմարթֆոն, պլանշետ կամ այլ) դառնում են POS վճարային տերմինալ:

Արդշինբանկի digiPOS-ը ցանկացած պահի ցանկացած վայրում ընդունում է անկանխիկ և անհպում վճարումներ դեբետային և կրեդիտային քարտերով, այդ թվում՝ Apple Pay, Google Pay վճարման եղանակներով:

digiPOS թվային տերմինալից օգտվելու համար անհրաժեշտ է Android 8.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով և NFC տեխնոլոգիա ունեցող սմարթֆոնով ներբեռնել Ardshinbank digiPOS հավելվածը, գրանցվել և ակտիվացնել օգտագործողներին:

Ինչպես նշում է Արդշինբանկի ՓՄՁ բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը` թվային տերմինալը թույլ է տալիս ՓՄՁ բիզնես ունեցողներին և անհատ ձեռներեցներին ցանկացած վայրում և ցանկացած պահի ստանալ վճարումները արագ, հարմար և անվտանգ:

«Այն շարժական է, միշտ ձեզ հետ, կարիք չկա լիցքավորել և անդորրագրի թուղթ ձեռք բերել: Հարմար է հատկապես շարժական բիզնես ունեցողների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ digiPOS-ն ակտիվացնելու գործընթացը ավելի կարճ է, քան ավանդական POS տերմինալ ակտիվացնելու դեպքում»,- նշեց Ա. Հակոբյանը: 

digiPOS ակտիվացնելու համար կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել առցանց այս հղմամբ՝ https://www.ardshinbank.am/content/pos-apply: Բանկի մասնագետը կապ կհաստատի ձեզ հետ, կպատասխանի հարցերին ու կկազմակերպի ակտիվացման գործընթացը:

Արդշինբանկ digiPOS-ի համար դիմող առաջին 50 ՀՀ ռեզիդենտ հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ.

·                     Անվճար սպասարկում առաջին մեկ տարվա համար

·                     Անվճար Internet/Mobile banking

·                     Անհատական մենեջերի անվճար ծառայություն՝ հնարավոր հարցերին արագ լուծում տալու նպատակով:

Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: