2023-04-25 20:29
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի համար պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ. Ռասմուսեն
Մտահոգիչ է Ադրբեջանի կողմից լարվածության խորացումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրմանը:
«Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները, ապա պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ»,- նշել է Ռասմուսենը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am