2023-04-25 20:31
Լրատվական գործակալություններ
Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ նոր հրամանատար է դարձել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը․ Sputnik-Արմենիա
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է դարձել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, հայտնում է Sputnik-Արմենիան՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ աղբյուրը։
ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այդ պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին (պաշտոնավարել է մեկ տարուց ավելի եւ 3 ամիս):
Լենցովը մինչեւ 2020 թվականը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ։ Մասնակցել Է Չեչնիայի առաջին եւ երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am