Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն

Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

«Տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:

Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am