2023-05-02 09:13
Լրատվական գործակալություններ
Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։
Մայիսի 1-ի տեղեկագրի համաձայն՝ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am