Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի վերաբերյալ գործը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։ Տեղեկությունը «Դատական իշխանություն» Telegram-յան ալիքը։

Նախնական դատական լսումները կլինեն մայիսի 8-ին` ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։

2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Sputnik Արմենիա